Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Միքայելյանը 67-րդն է, Արթուր Եղոյանը` 77-րդը

Սպորտ
sport-dahuk3

Ֆալունում ընթացող դահուկասպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանի դահուկորդները ուժերը փորձարկեցին հերթական մրցաձեւում: Տղամարդկանց 15 կմ ազատ ոճով մրցավազքում մեր առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 85 մասնակիցների մեջ գրավեց 67-րդ տեղը: Նա մոտ հինգ րոպեով ետ մնաց մրցավազքի հաղթող, շվեդ Յոհան Օլսոնից: Մեր երկրորդ դահուկորդը, Արթուր Եղոյանը, այս մրցատարածությունում ցույց տվեց 77-րդ արդյունքը: