Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին նոր պաշտոնական կայքում

Քաղաքականություն
g_image.php_1

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծել է պաշտոնական կայք՝ http://armeniangenocide100.org: Կայքի ստեղծման նպատակն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները առավել արդյունավետ լուսաբանելը, դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը՝ նկարներ, գրքեր, պատմական, իրավական, վավերագրական և այլ բնույթի նյութերը համակարգված ներկայացնելը, նաև դրանք համալրելը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, տեսանյութեր, պատմություններ և այլ նյութեր կարելի է ուղարկել [email protected] կամ [email protected] հասցեներով: