Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը նամակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Gagik-Carukyan-Galust-Sahakyan

«Եթե ցանկություններով առաջնորդվենք, ես չեմ ցանկանում նման նախադեպեր ստեղծել, որովհետեւ իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, բայց լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իսկ պատճառով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի»,- Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին հարցին ի պատասխան այսօր ասել է ԱԺ նախագահ ԳԱլուստ Սահակյանը։ ՀՀԿ-ում շարունակո՞ւմ են կարծել, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ԱԺ նախագահը պատասխանել է. «Այն, ինչը նախագահը ներկայացրել է, այդ շրջանակում ՀՀԿ-ն իր տեսակետը հայտնել է»: Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ՀՀԿ-ին արգելվա՞ծ է նորից մականուններով դիմել Գագիկ Ծառուկյանին՝ Սահակյանը պատասխանել է, թե դրանք քաղաքականության մեջ սեթեւեթանքներ են, որոնք շահագործվում են եւ մոռացվում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ