Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՄՕ-ից պարտքն ստացել են միայն դատի տալուց հետո (տեսանյութ)

Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Երբ պարզվեց, որ հրաժեշտի համերգային շրջագայություններով հանդես եկած Իրինա Ալեգրովային հանդիսատեսը պատրաստ չէ հրաժեշտ տալ, երգչուհու պրոմոութորը որոշեց կազմակերպել հրաժեշտի կրկնակի համերգային շրջագայություն: Հայկական արմատներով Ալեգրովան Հայաստանն անտեսել չէր կարող և մարտի 6-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «На Бис» համերգային շոուն: «Իսկապես վերջինը, սա գովազդային հնարք չէ»,- ասում է«Forpostart» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Մարիա Ղուկասյանը: Ի դեպ, Իրինա Ալեգրովայի համերգը առաջին շոուն է, որ կանցկացվի համալիրում՝ նոր ղեկավարության առկայությամբ: «Փառք Աստծո, Պաշտպանության նախարարությունը ամեն հարցում մեզ աջակցում է», - ասում է «Forpostart» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը: Ի տարբերություն ԲԱՄՕ-ի «բեսպրեդելի», որի օրոք համերգների կազմակերպչական աշխատանքներն անցնում էին, մեղմ ասած, մեծ բարդություններով, քանի որ մենեջմենթ հասկացություն բացարձակ չկար, աշխատակիցների մեծ մասն էլ չէր պատկերացնում իր աշխատանքը: ԲԱՄՕ ընկերության սեփականատերերը` Մուրադյան եղբայրները մեզ 26 մլն գումար էին պարտք, որը կարողացանք ստանալ միայն նրանց դատի տալուց հետո, երբ դատը շահեցինք»: Ինչ վերաբերում է Իրինա Ալեգրովայի համերգի տոմսերի գնային քաղաքականությանը, դահլիճի զգալի մասը վաճառվելու է մատչելի գներով, քանի որ Զառա Մխեյանի խոսքով այս համերգը, իրենց համար զուտ շահույթի աղբյուր չի, այլ յուրատեսակ նվեր է հայ հանդիսատեսին, քանի որ սիրված երգչուհու հրաժեշտի համերգն է: Ալեգրովան հանդես է գալու իր նվագախմբով, լինելու է թատերականացված շոու ծրագիր, և բացի սիրված երգերից, սպասվում են պրեմիերաներ: «Forpostart» ընկերության առաջիկա ծրագրերից են մայիսին` Սոսո Պավլիաշվիլիի համատեղ համերգը Անչոկի և Նարի Հարությունյանի հետ, Իլյա Ավերբուխի «Սառցե շոուն», իսկ սեպտեմբերին նախատեսում են Վալերի Լեոնտևի համերգը: