Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարման ճգնաժամ»-ի մասին ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի նախագիծը չընդունվեց

Քաղաքականություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

20 րոպե ընդմիջումից հետո, որ վերցրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ-ն 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Կառավարման ճգնաժամ»-ի մասին նախագիծը: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց հաջորդ նախագիծը, Լեւոն Զուրաբյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց. «Մեր նախագծի շուրջ քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունները բացարձակապես համարժեք չեն ստեղծված իրավիճակին, չեն ըմբռնում...»: նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ Գալուստ Սահակյանն, առանց նրան լսելու, հայտարարեց մյուս նախագծի քվեարկության մասին: Քիչ անց՝ նիստերի դահլիճից դուրս, Լեւոն Զուրաբյանը մի խումբ լրագրողների մոտ հրապարակեց այն տեքստը, որը նա պատրաստվում էր հնչեցնել վարման կարգի ժամանակ: