A
A
ԲՀԿ-ն կղեկավարի Քիմ Քարդաշյանը. Լեւոն Մարտիրոսյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին՝ արդյոք ով կղեկավարի ԲՀԿ-ն, ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը թերեւս հումորով է պատասխանել. «Քիմ Քարդաշյանը»։ Հիշեցնենք, պատգամավորը երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց, որ քաղաքական դաշտը մաքրվում է, ապա ԲՀԿ-ի մասին ասաց. «Բազմաթիվ մարդիկ կան ԲՀԿ-ում, որ կարող են ղեկավարել այդ կուսակցությունը: Ավելին՝ ես երիտասարդ կին գիտեմ, որ ֆրակցիայի անդամ չէ, բայց ունի բոլոր արժեքներն ու հնարավորությունները այս կուսակցությունը ղեկավարելու»: Armtimes.com-ի հարցին՝ «ԲՀԿ խմբակցության անդամ չէ, բայց ԲՀԿ-ական է ու խմբակցության փորձագետներից է Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Նրա՞ն նկատի ունեք»: «Դե, գիտե՞ք, լավ թեկնածուներ կան: Վաղը կհրապարակեմ»,- ասել էր Լեւոն Մարտիրոսյանը: