A
A
«Ընդդիմությունը կարող է ճչալ, բողոքել, բայց դա հին կովկասյան ավանդույթ է» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր շարունակվեց ՀԱԿ ներկայացրած երկրում ստեղծված «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը: Իր ելույթն այսօր շարունակեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նախ սկսեց ռեպլիկներ անել եւ վիճել տեղից ընդվզող ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ՝ ասելով՝ եթե պետք է, կարող են նրա հիշողությունը թարմացնել. «Ընդդիմությունը պետք է վեր դասենք չուզողների դասից: Այս ամենը ինձ հիշեցնում է «Կովկասի գերուհի»-ն , երբ ասում է՝ ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել, բայց սիրելիներս, ձեր գործը արեք, դա հին կովկասյան ավանդույթ է»: