Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ԲՀԿ-ի մասին. «Հասկացել են իրենց գլխի գալիքը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
գալուստ

Գագիկ Ծառուկյանն այսօր նույնպես ներկա չէր Ազգային Ժողովի հերթական նիստին։ Նախորդ բացակայությունների հարցը դեռ Գալուստ Սահակյանն ուսումնասիրում է. նա լրացուցիչ նոր տեղեկանքներ է ուզել։ Պարոն Սահակյանը համաձայն չէ, որ Ծառուկյանն իշխանափոխության պայքարը դադարեցրել է Սերժ Սարգսյանի ճնշումների արդյունքում. «Էստեղ ճնշող-ճնշվող էդպիսի խնդիր չի լինի, առավելեւս ոչ հաղթողներ կլինեն, ոչ պարտվողներ»։ Ճնշումներ չեն եղել, բայց ովքեր որ պետք է, հասկացել են իր գլխի գալիքը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է. «Հասկացան եւ գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետեւանքներ կարող է ունենալ»։ Սակայն ու՞ր է Գագիկ Ծառուկյանը։ Նրա հետ վերջինը գործ ունեցած Սերժ Սարգսյանի կողմնակիցները գաղափար անգամ չունեն։ Մանվել Բադեյանը համաձայն չէ, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռանում է Սերժ Սարգսյանի պարտադրմամբ. «Սերժ Սարգսյանը ոչ թե հեռացնում ա նրան քաղաքականությունից, նա կոչ է անում, որ՝ պարոն Ծառուկյան դուք չունեք համապատասխան ռեսուրս քաղաքական գործչի եւ քաղաքականությամբ զբաղվելը ձեր բանը չէ»։ Հանրապետականները դժվարությամբ են թաքցնում իրենց ուրախությունը առանց արյուն թափելու ԲՀԿ-ին չեզոքացնելու համար։ Սուքիաս Ավետիսյանը թեթեւ ժպիտով նկատում է՝ մենք արյունահեղություն չենք խոստացել. «Չեմ կարծում, որ Հանրապետականը նման սպառնալիքներով է քաղաքականություն վարում»։ Բժիշկ պատգամավոր Կարեն Ավագյանն այլեւս ոչ մեկին օլիգոֆրենիկ ասելու կարիք չունի, մականուններ չկան, զոհեր էլ չկան, ով որ պետք է արդեն կառուցողական դաշտում է. «Քաղաքական գործընթացներն ընենց են, որ կառուցողական դաշտում առանց ձեռնոց նետելու կարող են իրագործել»։