Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը կոչ արեց գնալ Ազատության հրապարակ ու համարժեք քայլ կատարել (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan

Երբ ԲՀԿ պատգամավորներն այսօր լքեցին ԱԺ դահլիճը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը բարձրաձայնում է քաղաքական վերջին զարգացումների մասին. «Մենք միամիտ չենք ու գիտենք, որ դուք՝ որպես ԱԺ նախագահ, աջակցել եք Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների առումով: Հանրապետությունում ստեղծված իրավիճակում անհետաձգելի հարց պետք է դարձնենք Սերժ Սարգսյանի դիրիժորությամբ սանձազերծված բռնաճնշումները ԲՀԿ հինգ հարյուր անդամների նկատմամբ, որը գրոհ էր մեր սահմանադրական ազատությունների նկատմամբ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց նրան՝ ասելով. «Սա մտքերի փոխանակություն չէ, ելույթ եք ունենում, հետո հարց տալիս: ԲՀԿ-ն ունի մի ամբողջ խմբակցություն, ձեր աջակցության կարիքը չունեն»: Լեւոն Զուրաբյանը շարունակեց՝ ասելով. «Եթե լինեիք դեմոկրատական ԱԺ նախագահ, պիտի հանձնաժողով ստեղծեիք ու քննեիք սահմանադրական իրավունքների ոտնձգությունների մասին հարցը»: «Ես ձեզ դիտարկում եմ զուտ այնպիսին, ինչպիսին դուք կաք: Ես համաձայն չեմ ձեր մտքերի հետ. ձախողվածությունը ԱԺ թատերաբեմ պետք չէ դարձնել»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: «Մենք կոչ ենք անում բոլորին մարտի մեկին գալ Ազատության հրապարակ՝ կատարելու միակ համարժեք քայլը»,- կոչ արեց Լեւոն Զուրաբյանը: