Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանափոխության մասին ելույթը խուճապի մատնեց իշխանությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ալեքսանդր

«Այն, ինչ եղավ, սպասելի էր»,-ՀՀԿ-ԲՀԿ միջև տեղի ունեցող վերջին իրողությունների մասին խոսելով՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա կարծում է, թե այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքերը թուլացան։ «Իշխանությունն ունի միջոցներ՝ ազդելու Ծառուկյանի վրա»,-վստահ է քաղաքագետը։ Նա դա հիմնավորում է այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանը երկրում բիզնեսներ ունի, որոնց վրա անմիջականորեն կարող է իր ազդեցությունն ունենալ իշխանությունը։ Պարոն Իսկանդարյանի կարծիքով, ամբողջ խնդիրն այն է, որ երկրում չկա ընդդիմություն և կա թույլ իշխանություն։ Ասում է՝ ընդդիմություն կոչվածը ձևական է։ «Այդ ընդդիմությունը ոչ թե հեղափոխության պետք է գնա, այլ ծրագրեր առաջարկի»,-վստահ է նա։ Կարծում է, որ երբեք չի էլ եղել քառյակ կամ եռյակ։ «Մանկական ընդդիմություն է` խոսքերի, ոչ թե գործերի»,-շեշտել է քաղաքագետը։ Այնուամենայնիվ, կարծում է, որ ԲՀԿ առաջնորդի՝ իշխանափոխության մասին ելույթը խուճապի մատնեց իշխանությանը, որի պատճառով երկրի նախագահը նման ելույթ ունեցավ։ Իսկ մինչ այդ իշխանությունը լուրջ չէր մոտենում ընդդիմության, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսքերին ու քայլերին։