ՀՀ նախարարների հայտարարագրած դրամական միջոցները. Tert. am
ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ըստ տեղեկանքի՝ ամենաշատ դրամական միջոցներ ունի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 մլրդ 214 մլն 600 000 դրամ (269,000,000 դրամ, 1,970,000 դոլար)։ Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը շատ ավելին է հայտարարագրել, քան ամուսինը՝ շուրջ 1, 5 մլրդ դրամ (180 մլն դրամ, 2 մլն 745 000 դոլար)։ Հաջորդ հարուստ նախարարը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է, ով ներկայացրած տեղեկանքի համաձայն ունի 810, 600, 425 դրամ, 300,000 ռուբլի, 776,000 դոլար, ընդհանուր առմամբ դրամով կազմում է՝ 1 մլրդ 184 մլն դրամ։ Նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, ըստ 2013թ-ի հայտարարագրի՝ ունի 300, 630, 945 դրամ։ Հարուստ նախարարների երրորդ հորիզոնականում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է, ով 2014թ-ի համար հայտարարագիր չի ներկայացրել, բայց ըստ 2013թ-ի հայտարարագրի՝ ունի 92,000.00 դոլար, 535,408,000 դրամ, որը դրամով կազմում է շուրջ 580 մլն դրամ։ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, հայտարարագրել է շուրջ 33 մլն 700 000 դրամ։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր հայտարարագրած դրամական միջոցներով չորրորդ հորիզոնականում է, ով պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է՝ շուրջ 359 մլն դրամ։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ըստ ներկայացված տեղեկանքի, ունի 81,200 դոլար, 75,120 եվրո, 174,950,385 դրամ, որը դրամով ընդհանուր կազմում է՝ 254 մլն դրամ։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ ըստ տեղեկանքի՝ ունի շուրջ 51 մլն դրամ՝ 26,881 դոլար, 21,827.00 եվրո, 26,736,000 դրամ։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարագրել է 14 մլն դրամ և48,000 դոլար, ընդհանուր 37 մլն դրամ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում