Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տղերքը ջուրը չտեսած՝ շորտիկ են հագնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
1b1c6ec9935ea2e46cc49ab117ef1eb2

Իշխանությունների վերջին օրերի գործողությունները ցույց են տալիս, որ իրենք վախեցած են. համոզված է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Իհարկե միշտ կամիկաձեներ կգտնվեն Աշոտյանների նման, որ իրանց խայտառակ բառապաշարը կցուցադրեն՝ լինելով կրթության նախարար։ Միշտ էդ տղերքը ջուրը չտեսած՝ շորտիկ են հագնում, վերջում քաշվում են»։ Իսկ «քաշվելու» պատճառը, ըստ Արամ Հարությունյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աճող վարկանիշն է. «Բարգավաճ Հայաստանի ղեկավարը եւ համաժողովրդական շարժումը մտահոգված է պետությամբ, էստեղ տղայական «ռազբորկաների» ժամանակը չէր, մենք տեսանք, որ պետական ինստիտուտները չեն աշխատում, վարչապետը իրան դպրոցականի պես էր պահում՝ վատ սովորող աշակերտի»։ Արամ Հարությունյանը անդրադարձավ նաեւ նախկին նախագահների հայտարարություններին ու կարեւորեց հատկապես Ռոբերտ Քոչարյանի ելույթը. «Նա նշեց, որ ինքը ոչ մի ուղղության հետ չէ, այլ իրեն մտահոգում էր ազգային անվտանգությունը, Ղարաբաղի հարցը, իսկ Լեւոն Տեր- Պետրոսյանի խոսքը ես չհասկացա։ Չգիտեմ՝ իր նամակը վաղո՞ւց էր գրել, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո փորձեց նույն կարգավիճակով հանդես գալ»։ «Ա1+»-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հաշտեցում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դա հաշտեցում չի, պատերազմի ժամանակ էլ են անգամ հանդիպում երկու երկրների ղեկավարները, իսկ էստեղ մի երկիրա, երկիրը կորցնելու մասինա խոսքը»։ Արամ Հարությունյանը տեղեկություն չունի՝ հանդիպե՞լ են ՀՀԿ եւ ԲՀԿ ղեկավարները, թե ոչ, բայց համոզված, որ եթե անգամ հանդիպել են, դա եղել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը. «Իշխանությունը հասկանում է, որ Ծառուկյանի վարկանիշը աստղաբաշխական է եւ նա ուրիշ ելք չուներ։ Իշխանությունների դիրքը պարտվածա ու միշտ պարտվածնա գնում բանակցությունների»։