Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն հանրահավաք չի անի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
013cc87b58c7f3e32878c6161594d1ae

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել փետրվարի 20-ի հանրահավաքի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորեւ. «Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է  ստեղծում նախապես  հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի  անցկացման համար: Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից  և  բախումներից ` ԲՀԿ  քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք  գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից  դուրս  գալու և հասարակության շահերը  պաշտպանելու համար»: