Գաբրիել Ղազարյանը մեկնել է Մինսկ
Բելառուսի Հանրապետության սպորտի եւ տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հրավերով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր մեկնել է Մինսկ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են երկու նախարարների աշխատանքային հանդիպումները, որոնց շրջանակներում քննարկվելու են սպորտի ոլորտում երկու երկրների միջեւ հետագա համագործակցության հարցեր: Նախարարները ստորագրելու են ծրագրային փաստաթուղթ` 2015-2016 թթ. ընթացքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: Ալեքսանդր Շամկոն միաժամանակ Գաբրիել Ղազարյանին պաշտոնապես հրավիրել է ներկա կգտնվել պատանիների եւ երիտասարդների բիաթլոնի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում է Բելառուսում: