Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Կարապետյանը եւս լքեց ԲՀԿ-ն

Քաղաքականություն
ea220ddd5fa82fb50b844587fba630f7

Գործարար, պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո)  եւս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել. «Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր: ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան»: Հիշեցնենք, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել նաեւ Արագած Ախոյանը։