Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներն ամեն օր գալու են կառավարություն (տեսանյութ)

Հասարակություն
11

ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը քիչ առաջ մոտեցավ նաիրիտցիներին եւ հայտարարեց, որ իրենց պահանջը, այսինքն՝ աշխատավարձերի վճարման հստակ ժամանակացույցը, կհայտնեն միայն մեկ շաբաթվա ընթացքում։ Ցուցարարների պահանջով, ովքեր վանկարկում էին «Հիմա-հիմա», ընդհանուր հայտարարի եկան, որ պատասխանը կլինի ուրբաթ։ Ի դեպ, «Ա1+»-ը հետաքրքրվեց պրն Ղազարյանից, թե ով պետք է կազմի ժամանակացույցը, ինչին ի պատասխան՝ պրն Ղազարյանը լռեց։ Ի դեպ, նաիրիտցիները վաղվանից սկսած ամեն օր գալու են կառավարություն, որպեսզի կառավարությանը հիշեցնեն խոստումը։