Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հայտնվեց ցայտնոտի մեջ

Սպորտ
a1-aronyan-karjakin

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Ցյուրիխում մեկնարկած շախմատային գերմրցաշարի առաջին պարտիան: Մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Լեւոն Արոնյանը բավական ակտիվ սկսեց պարտիան և չնայած որոկ կորցրեց, սակայն դիրքային առավելություն ստացավ: Սակայն, մեր շախմատիստն անսպասելի կրկնեց քայլերը և խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ: Ի դեպ, այդ պահին Լեւոն Արոնյանը հայտնվել էր ցայտնոտի մեջ, քանի որ 7 րոպեում պետք է 13 քայլ կատարեր, որպեսզի լրացուցիչ ժամանակ ստանար: Ինչևէ, մեր շախմատիստը վաստակեց առաջին կես միավորը Ցյուրիխում եւ այժմ պետք է  պատրաստվի երկրորդ տուրի պարտիային, որում սեւ խաղաքարերով մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, որը առաջին տուրում միավորը կիսեց Վլադիմիր Կրամնիկի հետ: