Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս տոնով խոսակցությունները բերելու են Մայդանի» (տեսանյութ)

Քաղաքականություն
կւս

Այն, ինչ այստեղ կատարվում է, նույն Մայդանի կրկնությունն է լինելու։ Անդրադառնալով ՀՀԿ–ԲՀԿ հակամարտության հետեւանքին` ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը. «Նույն տգետ խոսակցությունները, անլուրջ վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, եւ սա կբերի Մայդանի։ Այնտեղ էլ սկսվեց խոսակցություններից, որ ընդդիմադիրներին ամենավերջին խոսքերն ասացին, մականուններով դիմեցին, եւ եղավ առաջին կրակոցը։ Այս տոնով խոսակցությունները հասցնելու են կրակոցի, որը բերելու է Մայդանի»։ Սարգիս Ավետիսյանը ՀՀԿ–ի կողմից նման գործելաոճ չէր սպասում, կարծում է՝ սրանից ավելի վատ ժամանակներ են լինելու։ Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում է արտահերթ ընտրությունները. «Սերժ Սարգսյանը պետք է առաջին քայլը անի եւ չլսի իր կողմնակիցներին ու ասի, որ պատրաստ է հրաժարականի։ Այն տոնով, որ իրենք խոսում են, անթույլատրելի է. «Հաթաթայով երկիրը չեն կառավարում»։ Իսկ թե ինչով է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման վերաբերմունքը, ասաց. «Հանրապետականի ներվերը չդիմացան ճնշումներին, ու  դուրս եկան Ծառուկյանի դեմ։ Նրանք տեսնում են, որ հասարակությունը 99 տոկոսով աջակցում է համաժողովրդական շարժմանը»։ Սարգիս Ավետիսյանը Գագիկ Ծառուկյանի ելույթը համարեց ծրագրային, որտեղ խնդիր չկար ինչ–որ մեկին վիրավորելու՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի ելույթի. «Ես չեմ ասում, որ իշխանության մեջ լավ մարդիկ չկան, շատերը կային,որ զարմացած էին ու շատերն էլ հորթի հայացքով նայում էին»։ Այն հարցին, թե այս հարաբերությունների հետեւանքով արդյո՞ք չեն տուժի խոշոր բիզնեսներ ունեցողները՝պատասխանեց, որ ստուգումներ կանեն նրանց դեմ, ովքեր դեմ են իշխանությանը եւ ընդհանուր մթնոլորտը դրանից կտուժի.ներդրումներ չեն լինի։ Իսկ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր համարում է, թե ոչ, պատասխանեց. «Ինչի չէ՞ որ։ Ընտրություններում թող առաջադրվեն նրանք, ովքեր կարող են երկիրն այս վիճակից դուրս հանել»։