A
A
Հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ. 7 օր առաջնագծում
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 15000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն