Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային քննարկում Ավետիսյանների գործով՝ Գյումրի, ուղիղ. Սիվիլնեթ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gyumri-spanutyun2

Գյումրու «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել է հանրային քննարկում Ավետիսյանների գործով. Հանրային քննարկման նախնական օրակարգում են հետեւյալ հարցերը. Ա. Համադրել սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, հարցերը եւ հակասությունները, քննարկել դրանք, նախաձեռնել հանրային հետաքննություն՝ հանցագործությունը բացահայտելու համար: Բ. Վերլուծել բուն սպանությանը հաջորդած իրավախախտումներն ու հանցագործությունները, ՀՀ իրավապահների գործողությունները, սխալներին, անգործությանը, դիտավորություններին առնչվող փաստերը: Որոշել հանրության անելիքները բուն եւ հաջորդած հանցագործությունների բացահայտման, իրավապահների անգործության վերացման, գործը եւ մեղադրյալին ՀՀ արդարադատության համակարգ անցկացնելու համար: Գ. Նախաձեռնել համանման դեպքերից քաղաքացիական պաշտպանության հնարավոր մեխանիզմների մշակում.-Ի՞նչ ենք պարտավոր անել, որպեսզի անհնար լինեն նման հանցագործությունները: