Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախուրյանցիները իրենց հասանելիք բնակարանից հույսները կտրել են (տեսանյութ)

Հասարակություն
1423836177_bnakaran

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևանները մնացել են առանց բնակարանների: Պետությունը նրանց տված խոստումը չի կատարել: Ախուրյանում անավարտ է մնացել բազմաբնակարան 32 բնակարանով 3 շենքի շինարարությունը, որի շահագործմամբ 104 ընտանիք կկարողանար տնակից տեղափոխվել քարաշեն կառույց: Նույն տարածքում կառուցվելու էր նաև ևս մեկ շենք: Տարածքն ազատվել էր որպես շինհրապարակ, սակայն կառուցապատման ուղղությամբ վերջին 4 տարում ոչ մի քայլ չի կատարել: Դիտեք «Ցայգ» ՀԸ տեսանյութը