A
A
Հրադադարի համաձայնագիրը վտանգված է
Հրադադարը, որի շուրջ համաձայնագիր էր կնքվել հինգշաբթի Մինսկում՝ Նորմանդական քառյակի 16 ժամյա բանակցությունից հետո, հնարավոր է, որ չկայանա, քանի որ անջատողականները շարունակում են կրակել. այս մասին զգուշացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա իրավիճակի լարվածության ողջ պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա։ Ուկրաինան եւ Արեւմուտքը պնդում են, որ անջատողականները կռվում են ռուսական զենքով։ Ըստ համաձայնագրի, հրադադարն ուժի մեջ պետք է մտնի կիրակի կեսգիշերին։ Բիբիսի-ն հայտնում է, որ հակամարտության գոտում աշխատող լրագրողները իրավիճակի լարվածության թուլացում չեն նկատում։ Նույնը պնդում են ԵԱՀԿ դիտորդները։ Ավելին՝ այստեղ