Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լանջիկի տարածաշրջանում մառախուղ է

Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում մառախուղ է: Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, Նոյեմբերյանում տեղում է թույլ ձյուն, Կապանում` անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: