Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանի հարկերն ու «Մոնտե Կառլոն»

Քաղաքականություն
821bb7d82a89a753a60b1989f52cec91

2007թ «Ժամանակ Երեւան» թերթը հրապարակել էր հարցազրույց ԲՀԿ առաջնորդի մոր՝ Ռոզա Ծառուկյանի հետ։ Մեջբերում ենք. «Ով որ մտածում է, թե Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը դրան էլ հստակ պատասխան ունի. «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն… Շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել ենք` հերիք ա…»: