Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի դույլ սուրճ, եւ Նորմանդական քառյակը ստորագրեց համաձայնագիրը

Քաղաքականություն
8FDD4C57-96FC-46A9-AE5B-6EC1B89EFDF0_w640_r1_s_cx0_cy5_cw0

Փետրվարի 15-ին, կեսգիշերից, Ուկրաինայում ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը։ 16 ժամ բանակցություն, մի քանի դույլ սուրճ, եւ Նորմանդական քառյակը ստորագրեց համաձայնագիրը։ Մինսկում ստորագրված համաձայնագիրը բաղկացած է 13 կետից։ Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, կսկսի ծանր սպառազինության դուրսբերման գործընթացը։ 5 օրվա ընթացքում «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքով, ազատ կարձակվեն ու կփոխանակվեն գերինները։ Այս գիշերը ամենալավը չէր իմ կյանքում, հանդիպումներից հետո հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Քաղաքական գործիչները վստահ են, Ռուսաստանին նույնպես այս պայմանագիրը օդի ու ջրի նման պետք է։ Կդադարեցվեն արդյո՞ք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, դեռ հայտնի չէ, ամեն ինչ կախված է Մինսկյան համաձայնագրի իրագործումից։ Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն այսօր արդեն հայտարարել է՝ հրադադար կլինի, բայց խաղաղություն՝ ոչ։