A
A
Նոր նշանակումներ կառավարությունում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արամ Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ, իսկ Գագիկ Միրիջանյանը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Համլետ Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։