Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհահատվածներում տեղ- տեղ մերկասառույց է

Հասարակություն
Lars3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Աշոցքում և Սևանում տեղում է ձյուն:

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններից մինչև Քաղսի ընկած ճանապարհին, Արթիկ – Ալագյազ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Խիտ մառախուղ է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում և Թալինի տարածաշրջանում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: