Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ պետք է իմանալ այսօր ղեկին նստելուց առաջ

Հասարակություն
Lars4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սևանի տարածաշրջանի Ախթամարից մինչև Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում (71-74-րդ կմ), ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն