Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Մորթեն Էնբերգին

Քաղաքականություն
raffi1

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ: Քննարկման ընթացքում Հովհաննիսյանն ու Էնբերգն անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության եւ դրանում Շվեդիայի ու Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն