Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Հասարակություն
1423481134_lars

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր մինչև 18:00-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: