Արմեն Ռուստամյանը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանին. Առավոտ
«Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում կապը սահմանադրական փոփոխությունների եւ այսօրվա առկա խնդիրների, պարզապես հեռու են իրական քաղաքականությունից: Աշխարհի փորձը նկատի ունենալով, որ սահմանադրական համակարգային փոփոխություններով են, որ կարողացել են ժողովրդավարություն հաստատել, այդ ամենը մի կողմ թողնելով մենք, աշխարհից կտրված փորձենք ինչ-որ հեծանիվ հորինել, դա նման է Ջիվանու ասածին՝ «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»: Հիմա սա թող իրենք լավ հասկանան»: Ամբողջական հոդվածը` այստեղ