Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Սպորտ
sport-borba2

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն արդեն որոշել է թիմի այն կազմը, որը փետրվարի 19-20-ը Թեհրանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Փորձառու մասնագետն այդ մրցումներում հայտավորել է հետեւյալ ըմբիշներին. Արթուր Մկրտչյան (59 կգ քաշային կարգ), Գոռ Սիրեկանյան (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) եւ Էդուարդ Խաչատրյան (+130 կգ): Մեր հավաքականը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի փետրվարի 16-ին: Թեհրանում մեր ըմբիշներին անմիջապես կպատրաստի մարզիչ Էդուարդ Սահակյանը, քանի որ Լեւոն Ջուլֆալակյանը դեռեւս վերականգման կուրսեր է անցնում սրտի ստենտավորումից հետո: