Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Ծառուկյանը իշխանության պահեստային խաղացողն է ». Տ. Խզմալյան (տեսանյութ)

Քաղաքականություն
index2

«ԲՀԿ խորհրդաժողովը մի շարք հարցերի հստակ պատասխան տվեց»,- համոզված է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ուժ է, որը այժմ պետք է Հայաստանին. «Գագիկ Ծառուկյանը չի ձգտում տեղ գրավել իշխանական բուրգում: Նա ուղղակի տեսավ, թե ինչ վատ է ապրում իր հարևանը՝ Հայաստանի քաղաքացին, և գիտակցված, կամովի եկավ քաղաքական դաշտ»: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը չի կիսում պարոն Իսագուլյանի տեսակետը: Նա ավելի քան համոզված է, որ Գագիկ Ծառուկյանը պահեստային խաղացող է. « Սերժ Սարգսյանը վարկաբեկված է և նրան փոխարինող են ման գալիս: Գագիկ Ծառուկյանը հենց այդ փոխարինողն է, որը երբեք էլ չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է: Եկեք չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանը կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ով Պուտինի աշխատակիցն է»: