«Ժողովուրդը պետք է հեռացնի Սերժ Սարգսյանին, ուրիշ ելք չկա». Առավոտ
Ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ գնդակն իշխանությունների դաշտում է: Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանից հետաքրքրվեց՝ ըստ Ձեզ, ի՞նչ է սա նշանակում ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, պետք է անհապաղ կատարի 12 կետերը, հակառակ դեպքում ժողովրդին դուրս կհանեք փողո՞ց: Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը 12 կետերը կատարող լիներ, վաղուց կկատարեր: Սերժ Սարգսյանից ոչինչ չենք սպասում: Արդեն վաղուց իրանից ոչինչ չենք սպասում: Մենակ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի ու իրեն հեռացնի՝ հանրահավաքների միջոցով: Ուրիշ ելք չկա»: Մեր հարցին՝ ասում եք, որ արյունահեղությունը, բռնի ուժը, Մայդանը բացառում եք, ուրեմն ինչ ճանապարհով պետք է ժողովուրդը ստիպի՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Կոմունիստական համակարգը քանդվեց, արյունահեղությո՞ւն եղավ: Չեղավ, չէ՞: Ժողովուրդը ոտքի կանգնեց ու պահանջեց, կոմունիստներն էլ հրաժարվեցին, օրհասական էր պահը»: Ամբողջական հոդվածը` այստեղ