Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կպահանջեն նաեւ հրաժարականներ. Բողոքի երթը հասավ ոստիկանություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
action-472x2651

Ոստիկանությունից ակցիայի մասնակիցները պահանջում են արագ բացահայտել շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը։ Շաբաթ օրը զինված անձանց կողմից առևանգվել եւ դաժան ծեծի էր ենթարկվել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի լրամշակված տարբերակի դեմ բողոքող Արտակ Խաչատրյանը։ «Զազրելի հանցագործությունը կատարվել է բազմաթիվ ականատեսների ներկայությամբ։ Ամենացինիկ ձեւով առեւանգել են դիմակներով եւ 6 ժամ շարունակ ծեծի ենթարկել։ Ոստիկանության եւ իրավապահ մարմինների պատվի եւ արժանապատվության խնդիրը պետք է լինի հանցագործության բացահայտումը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքերով՝ սա պատվիրված է եւ անձնական մոտիվացիա չունի։ Հիշեցնենք,որ Կառավարության դիմաց էին հավաքվել շաբաթ օրը զինված անձանց կողմից առևանգված և դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի լրամշակված տարբերակի դեմ բողոքող Արտակ Խաչատրյանի ընկերները, կուսակիցները, այլ քաղաքացիներ եւ երթով շարժվել դեպի ոստիկանության շենք։ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանն էլ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշեց, որ բոլորիս արժանապատվությունը խոցված է, եւ պետք է շուտափույթ բացահայտեք բոլորին. «Երկար սպասել չենք ուզում, եւ մեր նյարդերը երկաթից չեն»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը։ Եթե չբացահայտվի, հրաժարականների հարց է դրվելու, իսկ ակցիայի մասնակիցները վանկարկեցին. «Սերժիկ, հեռացիր»։ Ակսցիայի մասնակիցները փակել են Նալբանդյան փողոցը։