Ակցիային միացել են ռազմական ինստիտուտում զոհվածի հարազատները
Եռագույն դրոշներով, ինչպես նաեւ՝ «Մենք բոլորս Արտակ ենք» պաստառներով հարյուրավոր քաղաքացիներ այս պահին կառավարության մոտ պահանջում են պատժել Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի իրական մեղավորներին։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը նշեց, որ սա պատերազմ է ոչ թե կուսակցությունների, այլ ժողովրդի դեմ. «Եվ իրական մեղավորները պետք է շատ արագ բացահայտվեն»։ Այս պահին կառավարության շենքի մոտ են ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ինչպես նաեւ ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանն ու Լյուդմիլա Սարգսյանը։ Օրեր առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բռնության արդյունքում զոհված Հայկազ Բարսեղյանի հարազատները եւս եկել են կառավարության շենքի դիմաց եւ նշում են, որ Հայկազ Բարսեղյանը եւս միանում է այս ակցիային։