Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի կենացը պարբերաբար խմում են հոտնկայս (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համար անընդունելի է, որ մարզպետները, ինչպես նաեւ հյուրերը պարբերաբար հոտնկայս խմում են Սերժ Սարգսյանի կենացը: Պարոն Իսագուլյանը չմանրամասնեց, որ մարզպետարանում է դեպքը տեղի ունեցել, սակայն իր համար տարօրինակ է, որ նրանք բոլորը մեկ մարդու նման ոտքի են կանգնել։ Թեման այսօրվա ասուլիսի քննարկման առարկաներից էր։ Պարոն Իսագուլյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելուն։ Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ իշխանությունները հոգեվարքի մեջ են եւ այլեւս կասեցնող ոչ մի բան գոյություն չունի: Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: Ըստ բանախոսի՝ բոլոր այն գործընթացները, որոնք ընթանում են թե հայ- ադրբեջանական սահմանին, թե արտաքին եւ ներքին քաղաքական միջադեպերը, կապված են այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ, եւ մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է: «Իշխանություններին հայ ժողովրդի ճակատագիրը չի հետաքրքրում, միայն մեկ խնդիր են ուզում լուծել՝ զավթված իշխանությունը պահել: Սերժ Սարգսյանը մտածում է՝ ինչպես հավերժացնի իր իշխանությունը, փոխանակ մտածի ոնց երկիրը փրկի»,- ասաց նա: Մանրամասները՝ ավելի ուշ: