ԲՀԿ պատգամավորները եկան կառավարություն (տեսանյութ)
«Կասեցում» շարժման անդամներին մոտեցավ կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ «Եկել եք կառավարության մոտ ինչի՞ համար, գնացեք ոստիկանությունից պահանջեք։Հնարավոր է՝մի բան են ստեղծում, որ ես ու դուք՝քաղաքացիներդ, վիճենք իրար հետ։Գուցե սարքած շոու է»,- ասաց նա։ Ակցիայի մասնակիցներին հենց նոր միացան ոստիկանությունից եկած ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Էլինար Վարդանյանը։ «Այս պահին որեւէ վարկած չենք կարող առաջ քաշել։ Անընդհատ կապ ենք հաստատում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ եւ թե պատկան մարմինների հետ։ Դեռ ոչ մի ինֆորմացիա չունենք։ Մեր երկրում ծեծը, ջարդը, այդպիսով հարցեր լուծելը դառնում է ձեռագիր եւ ավանդույթ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ Տոլստոյի փողոցից անհայտ անձինք առեւանգել են ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: Նա ակտիվորեն մասնակցել է «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաներին: