Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրա պատրաստած գաթան ամբողջ տարածաշրջանում է հայտնի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
GIUFyPc_SzY

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակչի պատրաստած գաթայի մասին գիտեն ամբողջ տարածաշրջանում։ «Աշխատում ենք խմորի գնդի չափ խորիզը լինի, որ համով լինի։ Շատերը խորիզ են սիրում, խմորը չեն սիրում։ Բարդ գործա, բայց դե անում ենք»,-ասում է Գողթի բնակիչ Մարո Հովսեփյանը; Նա 20 տարուց ավելի է՝ այս աշխատանքով է զբաղված։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ամուսինը մեկնեց Արցախ՝ ազատամարտին մասնակցելու։ «Իրան տարան 3 ամսով, եկավ, էդ ժամանակ էր, որ շատ նեղն էինք, սկսեցի գաթա անել»,-պատմում է տիկին Մարոն:  Այժմ նախշազարդ գաթան վաճառում են Գողթում, բայց իրացման հիմնական վայրը Գեղարդն է. զբոսաշրջիկներն անտարբեր չեն կարողանում անցնել։ Գաթայի պատրաստմանն ամբողջ ընտանիքն է մասնակցում։ Հարսը՝ Աննան, սկեսուրից է սովորել գաթա պատրաստելու հմտությունները։ Իսկ երբ գաթան պատրաստ է, այն թոնիր է իջեցնում տան տիրուհու որդին։ Մանրամասները՝ տեսանյութում