Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորան Օբրադովիչը վերադառնում է Հայաստան

Սպորտ
sport-obradovic

Երեւանի «Արարատի» և Կապանի «Գանձասարի» նախկին պաշտպան Գորան Օբրադովիչը ելույթները կրկին կշարունակի Հայաստանում: Այդ մասին հայտնում է ղազախական sports.kz կայքը: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը, որը 2014 թվականի ամռանից հանդես էր գալիս Սեմեի «Սպարտակում», այլեւս չի հետաքրքրում ղազախական ակումբին: Ըստ լրատվամիջոցի Օբրադովիչը ելույթները շարունակելու է Երեւանի «Ալաշկերտում»: