Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երաժշտություն հանուն խաղաղության» նախագիծը՝ ԼՂՀ-ում

Պաշտոնական
71b39e62ea86a6b0d539a588e37d00d7

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի մասնակիցներին, ովքեր Արցախ են ժամանել Հարավային Կովկասում շրջագայության շրջանակներում: Հանդիպման ընթացքում երաժիշտները ներկայացրել են նախագծի նպատակները՝ նշելով, որ հետկոնֆլիկտային գոտիներում բարեգործական համերգների ու վարպետության դասերի միջոցով իրենց ներդրումն են ունենում խաղաղության ամրապնդման գործում: Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ արվեստը չի ճանաչում սահմաններ և ընդգծել քաղաքական ու կրոնական տարբեր հայացքների տեր մարդկանց համախմբմանն ուղղված նման նախագծերի կարևորությունը: ԼՂՀ ԱԳՆ