A
A
Գերությունից ազատված Արսեն Խոջոյանն արդեն լավ է
Ադրբեջանական գերության մեջ մեկ ամսից ավել անցկացրած 23-ամյա Արսեն Խոջոյանը արդեն իրեն լավ է զգում։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց նրա մայրը՝ Սվետա Խոջոյանը, որդին «Արմենիա» բժշկական կենտրոնում արդեն 4 օր է` շարունակում է բուժում ստանալ, իսկ բուժման ծախսերը հոգում է Առողջապահության նախարարությունը։ Արսենը նյարդային խնդիրների պատճառով դժվարանում էր տեղաշարժվել, ոտքերն էին ցավում,ինչպես նաեւ մաշկային խնդիրներ ուներ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 10-ին Ադրբեջանից Հայաստան էր վերադարձվել Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Խոջոյանը, ով մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Նա հովիվ էր։