Տիգրան Սարգսյանը հետեւում է Քիմ Քարդաշյանի օրինակին. Ն. Զոհրաբյան
Հայաստանում չկա որեւէ ոլորտ, որտեղ չլինի ձախողում։ Այսօր «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի» խորհրդաժողովին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ հավելեց` այդ ձախողումները իրականացնողները այսօր կրկին բարձր պաշտոնների են. «Նրանցից մեկը հիմա ԱՄՆ-ում է եւ Քիմ Քարդաշյանի օրինակով Ֆեյսբուքում անամոթի նման ֆոտոսեսիա է անում։ Սա բացարձակ անպատժելիության արդյունք է»։ Տիկին Զոհրաբյանը հիշեց նաեւ տարեվերջյան ֆինանսական ցնցումները. «Ինչի մասին կարելի է խոսել, երբ ամբողջ հանրապետությունը դոլար-դրամի տատանումից խուճապի մեջ էր, իսկ մեր իշխանությունը պարալիզացված էր եւ միակ նորությունը տարեսկզբին, որ կարողացավ ասել, այն էր, որ օրենքով գող ադրբեջանցին զրկվել է այդ պաշտոնից Հայաստանում, ի՜՜նչ պատիվ Հայաստանի համար»։ Այս ամենի մեղավորը ԲՀԿ պատգամավորի համոզմամբ սահմանադրությունը չէ, եւ բարեփոխումների արդյունքում իշխանությունը անում է իր աթոռները եւս տասը տարով պահելու համար. «Դա է վկայում նաեւ նրանց խոսքը, թե բոլոր ճանապարհները Մելիք- Ադամյանով են անցնում»։