Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի հորդորը վարորդներին՝ գնացեք գործ արեք (տեսանյութ)

Հասարակություն
gagik

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության շենքի դիմաց կմնա այնքան ժամանակ, մինչեւ բոլոր վարորդները հեռանան։ Նրա խոսքով՝ վարորդներն իր հետ այլ բան են խոսում, իսկ իր հետեւից, տեսախցիկի մոտ՝ այլ բան։ Նա հորդորեց վարորդներին՝ իր հասցեին որեւէ սխալ բան չխոսել։ «Տնեցիները որ ձեզ տեսնեն, ասելու են՝ պարապ էի՞ք, որ էդքան կանգնել եք կառավարության դիմաց, գնացեք գործ արեք»,- վարորդներին հորդորեց Գագիկ Բեգլարյանը։ Վարորդները պատասխանեցին, որ գործ չկա, ամբողջ օրը պարապ մեքենաների մեջ են մնում։