A
A
Գագիկ Բեգլարյանը բանակցում է տաքսիների վարորդների հետ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր չի մասնակցել Կառավարության նիստին, որպեսզի անձամբ հանդիպի լիցենզավորման նոր կարգից դժգոհ տաքսիների վարորդների հետ։ Պրն Բեգլարյանի խոսքով՝ «օրենքը շատ լավն է, եւ զարմանալի է, թե ինչի պատճառով են հավաքվել կառավարության շենքի դիմաց»։ Նախարարի խոսքով՝ միշտ եղել է վարորդների կողքին եւ 2 տարի է՝ զբաղվում է նրանց խնդիրներով։ Ըստ նախարարի, արդեն ստեղծվել է 90 ավտոկայանատեղի տաքսիստների համար, ինչը բողոքի առարկաներից մեկն էր։ Այս պահին նրանց հետ բանակցությունները շարունակվում են։