Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկեսի նոր շենքի միայն ստորգետնյա երկու հարկերն են պատրաստ (տեսանյութ)

Հասարակություն
hPy7GxhrwPk

Կրկեսի նոր շենքի միայն ստորգետնյա երկու հարկերն են պատրաստ , այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ 4200 քմ տարածքով եւ 8 հարկով նախագծված կրկեսի շինարարության ավարտը նախատեսված է 2016 թվականի ավարտին։ Կրկեսի շենքը պայթեցվել է 2012 թվականին, իսկ շինարարությունն սկսվել է միայն 2014-ին, երբ հայտնի դարձավ հաղթող նախագիծը։ Կրկեսը կառուցում է «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ն՝ «Վեկ Պրոջեկտ» ընկերության նախագծով։ Կրկեսի նոր շենքը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, կունենա 2000 հանդիսատեսի տեղ եւ 3 փոփոխական մանեժ։ Չնայած այն արտաքին տեսքով կհիշեցնի հին շենքը , բայց 6 մետրով կգերազանցի այն։ Շենքը, որն արդեն բարձրացել է նախկին շենքի անմիջապես հարեւանությամբ, ըստ ինժեների, կրկեսի հետ որեւէ առնչություն չունի։ Այս ընթացքում Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիան չի դադարեցրել իր գործունեությունը։ Պարապմունքները նրանք անցկացնում են ժամանակավոր ստուդիայում։ Ներկայացումներով նախորդ տարի հանդես են եկել Հայաստանի տարբեր մարզերում։ Նույնը պատրաստվում են անել նաեւ այս տարի։ Մանրամասն՝ տեսանյութով