Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ փոխվարչապետը դատապարտում է Բերձորի տեսանյութի տարածումը. Ազատություն

Քաղաքականություն
AE859C40-4B40-406A-8106-1A6259A5D387_w640_r1_s_cx10_cy4_cw80

Բերձորի միջադեպի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցությունից ժամեր անց Ղարաբաղի միակ տեղական հեռուստաընկերությունը զրույցի է հրավիրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին։ Արցախի հանրային հեռուստաընկերությունը, ներկա գտնվելով Բերձորի միջադեպին, նույն օրը եթեր է հեռարձակել մի տեսանյութ, որն ավարտվել է այնտեղ, որտեղ սկսվել է բուն իրադարձությունը։ Ծեծկռտուքի մասին բառ չասելով ու որևէ կադր չցուցադրելով՝ ռեպորտաժի հեղինակը հայտարարում է՝ տեղի ունեցածը տհաճ էր, նաև անցանկալի: Նույն բառերը, որոնք երեկ հնչեցրել էր նախագահ Սահակյանը՝ խորհրդակցության ընթացքում։ Դաշնակցական Արթուր Աղաբեկյանը, ով ամիսներ առաջ հայտարարել էր, թե ցանկություն ունի իր թեկնածությունն առաջադրել Ղարաբաղի հաջորդ նախագահական ընտրություններում, չի թաքցրել, որ ամբողջ իշխանական վերնախավը ներգրավված է եղել Ժիրայր Սեֆիլյանի երթը կասեցնելու գործում։ Հեռախոսային բանակցություններ, հանդիպումներ, համոզելու փորձեր, բայց անօգուտ էր, Սեֆիլյանը որոշեց գալ։ «Մեր ներկայությամբ բառացի նախագահը ասել է՝ «Ժիրո, չեմ կարող թույլ տալ, որ այդ ակցիան տեղի ունենա, այդ ճոխությունը չի կարող տեղի ունենալ, արցախցին չի կարող այդպիսի տհաճ գործողությունների մասնակից լինել, մենք չենք կարող Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին մասնակից լինել»»,- ասել է Աղաբեկյանը։ Մանրամասներն՝ այստեղ