Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ 3-րդ կարգի չեն կարող լինել». ԱԺ-ում դժգոհությունները չեն ավարտվում

Քաղաքականություն
aj11

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուներ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Ինչպես պարզվեց` նախարարը բացակայում էր, սակայն նրա տեղակալներից որեւէ մեկը չէր եկել նրան փոխարինելու. «Ուզում եմ փաստել, որ անընդունելի երեւույթի հետ այսօր արդեն իսկ հանդիպեցինք` Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չեկավ զեկույց ներկայացնելու, եւ այն ներկայացվեց երրորդական կարգի մի մարդու կողմից: Արդյո՞ք այս դեպքում Սահմանադրության համպատասխան կետը պահպանվում է` ՎՊ-ի դեպքում բացառություններ կարելի է անել, իսկ Առողջապահության նախարարի պարագայո՞ւմ»: Այնուամենայնիվ տիկին Սարգսյանը շարադրեց հարցը` ասելով. «ՎՊ հաշվետվությունից հետեւում է, որ ԱՆ ծառայությունների ոլորտում հայտնաբերվել է 72 խախտման դեպք, իսկ շուրջ 50 մլն դրամ էլ տրամադրվել էր տուբերկուլյոզով հիվանդների համար: Ուզում եմ իմանալ` հայտնի՞ է, թե ինչ պատասխանատվության են ենթարկվել իրավախախտները: Բացի այդ, ուզում եմ իմանալ` նախկին նախարար Դերենիկ Դումանյանի սկսած հետաքննությունը ատկատների առումով, ինչ փուլում է գտնվում»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշեց նրան նկատողություն անել. «Մարդիկ 3-րդ կարգի չեն կարող լինել: Քանի որ նախարարը տեղում չէ, հարցը գրավոր ներկայացրեք»: