Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d8bf9964c5c5e1d6a8ebfaf3c51c08af

ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի կողմից ԱԺ-ում 2013թ. հաշվետվության ներկայացումը լեգիտիմ չէ: Ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հայտարարելով, որ ՎՊ նախագահի բացակայության դեպքում հաշվետվությունը կարող էին ներկայացնել ՎՊ նախագահի տեղակալները, մինչդեռ Սեյրան Ավագյանը ընդամենը խորհրդի անդամ է: «Միգուցե Իշխան Զաքարյանն ունի մեր պաշտպանության կարիքը, միգուցե ինքը չի ցանկացել գալ: Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար ԲՀԿ-ն առաջիկայում, օգտվելով իր իրավասությունից, խմբակցություն կհրավիրի Իշխան Զաքարյանին»,- հայտարարեց տիկին Զոհրաբյանը: Այնուհետեւ ընթերցելով ԱԺ կանոնակարգը` նա նշեց, որ ՎՊ խորհրդի անդամը կարող է ներկայացնել տարեկան հաշվետվությունը, եթե պալատի նախագահի պաշտոնը թափուր է ու տեղակալը չի կարող այն ներկայացնել. «Սակայն որքան հիշում եմ` ՎՊ նախագահի աթոռը թափուր չէ, ուրեմն այս քննարկումն առ ոչինչ է: Մենք բոլորս այսօր այստեղ այս պահին մասնակցում ենք ոչ օրինական գործողության»: Փորձելով իրավիճակից ելք գտնել` ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը հայտարարեց, որ կյանքը շատ ավելի հարուստ է, քան մենք կարող ենք պատկերացնել ու հաճախ անկանխատեսելի է: «Ես քաջ տիրապետում եմ` որտեղ է հիմա Իշխան Զաքարյանը. նա պետական առաքելությամբ է բացակայում: Նա շատ հեռու չէ, սակայն, ցավոք սրտի, այս պահին չի կարող ներկա լինել: Կարծում եմ` բոլորդ էլ գիտեք` որտեղ է: Բարձրաձայնե՞մ նրա առաքելության տեղը: Չեմ կարծում, որ դրանից Կիկոսի պատմությունը պետք է ստեղծել»,- եզրափակիչ ելույթում հայտարարեց Սեյրան Ավագյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս խոսակցություններից հետո արձագանքեց. «Մենք, որքան հասկացա, աշխատել չենք ուզում, մենք Իշխան Զաքարյանին ենք փնտրում»։