Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ը արձագանքեց Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությանը

Քաղաքականություն
0f87a80b9bd0c8a6981cbf95ca07963d

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին: Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում։